Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանի տուրիստական բազան համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայց է ներկայացրել դատարան

Նոյեմբեր 23,2026 15:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել է, որ «Իջևանի «Վարդաշատ» տուրիստական հանգրվան» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Ս.-ի կողմից 2001 թվականի հոկտեմբերի 4-ին ներկայացված դիմումի հիման վրա, առանց պատշաճ փաստաթղթերի առկայության, Իջևան քաղաքի Սպանդարյան 85 հասցեում գտնվող՝ շուրջ 201 միլիոն 895 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հասարակական նշանակության 4188.5 քմ մակերեսով տուրիստական հանգրվանի, 855 քմ մակերեսով կինոթատրոնի շենքի, 355 քմ մակերեսով կաթսայատան, 469 քմ մակերեսով սպորտային համալիրի, 312.5 քմ մակերեսով լողավազանի, 1319.5 քմ մակերեսով ճաշարանի և 102.5 քմ մակերեսով շինությունների նկատմամբ 2001 թվականին կատարվել է «Իջևանի «Վարդաշատ» տուրիստական հանգրվան» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցում:

Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի նոյեմբերի 4-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սպանդարյան 85 հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով:

Վարչական դատարանի 2026 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ Դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Միաժամանակ, Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30