Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետը՝ Նուբարաշենի սպանության մասին. Նաեւ անուններ են հայտնի.news.am

Մարտ 07,2015 15:02

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին քրեական դեմքերի` Դրաստամատ Թադեւոսյանի, Լեւոնի Ղազարյանի (3-րդ մասցի Լյովիկ), Մեսրոպ Նազարյանցի սպանության եւ գործի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հետ:

Պարոն Պողոսյան, արդեն երեք օր է, օրը ցերեկով տեսախցիկների ներքո տեղի է ունեցել սպանություն, սակայն ոչ ոք դեռ հայտնաբերված չէ, որոնողական աշխատանքները ի՞նչ փուլում են, ի՞նչ նորություն կա:

Կատարվածից անմիջապես հետո ակտիվ բազմաբնույթ, բազմածավալ որոնողական եւ օպրերտիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում, այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ դրանք արդյունավետ են, նորից կրկնեմ իմ ավելի վաղ հնչեցրած միտքը` չբացահայտվող հանցագործություններ չկան եւ ուղղակի որոշ դեպքերում որոշ ժամանակ է հարկավոր: Ոստիկանության կողմից ձեռնարկված հետախուզական, որոնողական աշխատանքների հիմնական նպատակը մեկն է` ստեղծել այնպիսի իրավիճակ, որ սահմանափակվի որոնվողի եւ որոնվողների շարժը, այնպիսի դրության մեջ հայտնվեն, որ խուսանավելու հնարավորություն չունենան: Մի խոսքով, նրանց շուրջ օղակը սեղմենք:

Շրջանառվում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներից մեկի անունը, ով Էրեբունի վարչական շրջանում հայտնի է՝ Կյաժ Մարտուն մականվամբ եւ տեղի ունեցածը մեկնաբանվում` որպես անցած տարվա մարտից «օրենքով» գող օշականցի Գեւորիկի եւ 3-րդ մասցի Լյովիկի միջեւ տեղի ունեցած ընդհարումների շարունակություն: Այս անունները կապվա՞ծ են սպանության հետ:

Բոլոր վարկածներն էլ քննվում են եւ քննարկվում են, ես ընդամենը ասում եմ հետեւյալը` ասեկոսեներին տուրք մի տվեք, ոստիկանությունը շատ համբերատար, պրոֆեսիոնալ իր գործն է անում: Մեր կատարած աշխատանքները բավականին արդյունավետ են, պարզապես համբերեք….

Իրավապահ մարմիններին արդեն հայտնի՞ են անուններ, կարո՞ղ եք վստահեցնել, որ առաջիկայում այն հանրությանը կներկայացվի: Ի վերջո սպանության բացահայտումը ոստիկանության պատվի հարցն է:

Գոնե մեզ համար պարզ են բավականին շատ բաներ, հասկանալի պատճառներով չենք մանրամասնում: Նաեւ անուններ են հայտնի, համբերեք եւ կլսեք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031