Լրահոս
Օրվա լրահոսը

 Գյումրու կրակոցներն ուղեկցվել են մահակների օգտագործմամբ. պարզաբանում է Շիրակի մարզի դատախազը (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Մարտ 09,2015 18:02

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այսօր անդրադառնալով Գյումրիում մարտի 7-ին Մյասնիկյան փողոցին հարակից «Պեգաս» խանութի մոտակայքում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց, որ օպերատիվ քննչական խումբը մարտի 7-ին ժամը 23.35-ին մեկնել է դեպքի վայր ու պարզել, որ երկու կողմերի միջեւ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Գյումրի քաղաքի թվով 6 բնակիչներ տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն՝ տարբեր մարմնական վնասվածքներով: Նրանք հրազենային, ինչպես նաեւ սուր –կտրող ծագող գործիքի ներգործության հետեւանքով առաջացած մարմնական վնասվածքներ են ստացել:

IMG_6446

«Դեպքի վայրից զննություն է կատարվել. հայտնաբերվել են 9,45 միլիմետր տրամաչափի պարկուճներ, որսորդական հրազենի պարկուճներ: Դեպքի վայրում եղել են ավտոմեքենաներ, մահակներ», -ասաց դատախազը:

Պաշտոնյայի տեղեկացմամբ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34.104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 258 հոդվածի 4-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Ըստ դատախազի, նախաքննության ընթացքում նշանակվել են բազմաթիվ դատաբժշկական փորձաքննություններ՝ անձանց մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմները, նրանց ծանրության աստիճանները, հանգամանքները պարզելու ուղղությամբ, նաեւ իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ –հետախուզական միջոցներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Րաֆֆի Ասլանյանի ասելով, այս պահի դրությամբ կասկածյալի կամ ձերբակալվածի, մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձիք չկան: Դատախազը նաեւ տեղեկացրեց, որ սույն քրեական գործով հետախուզվող անձիք եւս դեռեւս չկան:

IMG_6454 IMG_6456 IMG_6457 IMG_6459 IMG_6460

Ավելի վաղ հայտնել էինք,  որ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի «Պեգաս» խանութի մոտակայքում հնչել են կրակոցներ, որի հետևանքով Գյումրու առևտրով զբաղվող գերդաստաններից մեկի, «Բարաքներ» թաղի բնակիչներ Ղազարյանների երկու որդիներին՝ Կնյազին և Սմբատին, ինչպես նաև նրանց հորը՝ Գագիկ Ղազարյանին, հրազենային վնասվածքներով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Նույն հիվանդանոց են տեղափոխել նաև Գյումրու Արցախ թաղամասի բնակիչ Գագիկ Ղուկասյանին՝ Գյումրիում հայտնի Կոկոլի Գագո մականվամբ, Վլադիմիր Հակոբյանին, Համլետ Գևորգյանին, սակայն նրանք դանակահարված են, վնասված են սուր կտրող –ծակող գործիքով: Երկու ընտանիքների՝ Ղազարյանների ու Ղուկասյանների վիճաբանությունը ավարտվել է արյունահեղությամբ:

Ղազարյանների երկու որդիներին ու նրանց հակառակորդ՝ Գագիկ Ղուկասյանին՝ Կոկոլի Գագոյին, տեղափոխել են «Էրեբուն»-ի բժշկական կենտրոն ՝ ծանր վիճակում:

Մանրամասները  տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031