Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ Գյումրու Արցախ թաղամասում  հնչած կրակոցների   մասին

Մարտ 08,2015 11:49

Երեկ երեկոյան Գյումրու Արցախ թաղամասի Տերյան փողոցի «Պեգաս» խանութի մոտակայքում հնչել են կրակոցներ, որի հետևանքով Գյումրու առևտրով զբաղվող գերդաստաններից մեկի, «Բարաքներ» թաղի բնակիչներ Ղազարյանների երկու որդիներին՝ Կնյազին և Սմբատին, ինչպես նաև նրանց հորը՝ Գագիկ Ղազարյանին հրազենային վնասվածքներով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Գագիկ Ղազարյանը գլխի հատվածում ունեցել է արյունազեղումներ:

Նույն հիվանդանոց են տեղափոխել նաև Գյումրու Արցախ թաղամասի բնակիչ Գագիկ Ղուկասյանին՝ Գյումրիում հայտնի Կոկոլի Գագո մականվամբ, և Վլադիմիր Հակոբյանին, Համլետ Գևորգյանին, սակայն նրանք դանակահարված են, վնասված են սուր կտրող –ծակող գործիքով:

Այս պատմության պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, կապված է երեկ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 138-րդ կիլոմետրում երիտասարդ տղային սպանված գտնելու հետ: Ըստ որոշ տեղեկությունների, այդ երիտասարդը Ղազարյանների ազգականն է, և վերջիններս նրա սպանության մեջ կասկածել են Ղուկասյան Գագիկի որդուն:

Ըստ տեղեկությունների, այդ սպանությունը փողի հաշվով է կատարվել: Ոստիկանության տեղեկացմամբ, սկզբում Ղուկասյան Գագիկի տղաները ծեծել են Գագիկ Ղազարյանին, նրա եղբայր էլ՝ Կնյազը, գնացել է կռիվ Ղուկասյան Գագիկի տան վրա, կոտրել է ապակիները, հայհոյանքներ հնչեցրել:

Վիճաբանությունը շարունակվել է Ղուկասյան Գագիկի տան մոտ «Պեգաս» խանութի մոտակայքում, որտեղ երեք հոգուն հրազենային վնասվածքներ են հասցրել, իսկ Ղուկասյանի Գագիկին ու նրա մարդկանց՝ Հակոբյան Վլադիմիրին ու Գևորգյան Համլետին գոտակային –հետույքային մասում սուր-կտրող ծակող գործիքներով վնասվածքներ:

Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot. am-ին տեղեկացրեց, որ նրանցից երեքին տեղափոխել են Երևան «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը թեև գտնում է, որ գործը բացահայտված է, սակայն առայժմ չի կարող հարցաքննություններ իրականացնել, քանի որ տուժողները ծանր վիճակում են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031