Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «915 համայնքը շատ-շատ է»

Մարտ 10,2015 18:25

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մարտի 10-ին պարգեւատրեց տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատող կին գործիչներին: Միջոցառումից հետո նա զրուցեց լրատվամիջոցների հետ: Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին՝ նա ասաց, որ այդ հարցը բոլոր համայնքների հետ քննարկվելու են. «Միջազգային կազմակերպություններն էլ են առաջարկում, որպեսզի քննարկումներ կազմակերպենք, որովհետեւ 915 համայնքը շատ-շատ է. պահելն է դժվար եւ միայն ծախսերը մեծ թիվ են կազմում: Մենք պետք է նաեւ ժողովրդի կարծիքն իմանանք»:

Հարցին, թե համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում աշխատատեղերի խնդիր չի առաջանա՞, նախարարը պատասխանեց. «Երբ  գնում եմ համայնքներ, առաջարկում եմ, որ համայնքի ներկայացուցիչները անպայման իրենք առաջարկեն, թե ինչպիսին են տեսնում իրենց համայնքը, կապ չունի՝ այն փոքր է, թե մեծ: Մենք մշտապես ասում ենք, որ գումարը չի հերիքում եւ պետք է օգնություն տանք, բայց պետք է նաեւ գյուղացին առաջարկի՝ փոքր արտադրություն կազմակերպել կամ ֆերմա, որ մենք էլ իրենց աջակցենք եւ աշխատատեղեր ունենանք հենց տեղերում: Եթե մենք աշխատատեղեր ունենանք հենց շրջկենտրոնում, դա ավելի լավ է: Ինչի՞ համար են երիտասարդ եւ տարեց մարդիկ գնում, որովհետեւ աշխատատեղեր չկան, այդ պատճառով՝ մենք պետք է այնպես անենք, որ այդ ամենը համայնքներում կազմակերպենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031