Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային ագրարային, Հյուսիսային և Գլաձոր համալսարանների հավատարմագրման մասին որոշում կկայացվի

Մարտ 20,2015 15:01

Մարտի 21-ին տեղի կունենա ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հյուսիսային համալսարանի  և Երևանի «Գլաձոր» համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ:

Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, տվյալ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերի ղեկավարները:

Յուրաքանչյուր բուհի դեպքում կքննարկվեն փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի մատուցած խորհրդատվությունները և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին տրված փորձագիտական խմբի գնահատականը: Այնուհետև դռնփակ նիստում Հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի:

Ըստ գործող հավատարմագրման կարգի`հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող է կայացնել` հավատարմագրել (4 կամ 6 տարով), պայմանական հավատարմագրել (2 տարի ժամկետով) կամ չհավատարմագրել:

Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ: Իսկ պայմանական հավատարմագրում ստացած բուհերը վեց ամիսը մեկ պետք է գրավոր զեկույց ներկայացնեն ՈԱԱԿ-ին  փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման մասին:

Ինստիտուցիոնալ հավատարմագրումը մերժելու դեպքում բուհը զրկվում է պետության կողմից հատկացվող ֆինանսավորումից, մինչև ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալը:

Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից  հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:

ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031