Լրահոս
Օրվա լրահոսը

Քարաբերդում գյուղացիները զանգվածաբար մորթում են  իրենց անասուններին

Մարտ 20,2015 17:38

Aravot.am- հետ զրույցում  այսօր այս մասին ասաց  Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Քարաբերդ գյուղի անասնաբույժ Գուրգեն  Ասլանյանը, որը մարզի մյուս բոլոր  անասնաբույժների հետ եկել էր  Շիրակի մարզպետարան՝ գյուղատնտեսության փոխնախարար  Գրիշա Բաղյանի հետ հանդիպելու:

«Գյուղի 99 տոկոսը վարկերի տակ են, անասուններին դնում, մորթում են վարկերը փակելու համար, անգամ կթու կովերին չեն խնայում: Մեր գյուղում ցորեն, գարի են աճեցնում,  անձրեւ եկավ, բերք կլինի, չեկավ՝ չի լինի, մարդը որտե՞ղից փակի վարկերը, ստիպված անասուններին է մորթում: Շատ են  դեպքերը,  երբ  գյուղացիները մի բանկից վարկ են վերցնում մյուս բանկի վարկը մարելու համար, բանկից բանկ են ընկնում մարդիկ: Գառը չի իրացվում, ոչխարը չի իրացվում, էսօր ցանկացած մարդ ցանկացած գյուղից ցածր գնով կարող է հսկայական գլխաքանակ գնել, վերավաճառողն այսօր ավելի շատ գումար է  աշխատում, քան անասուն պահողը: Մենք հեռուստատեսությամբ տեսնում ենք, հենց պամիդորի քոլին կարկուտը զարկում է, ամբողջ նախարարությունը քնում է էդտեղ, որպեսզի մի բանկա տոմատի սոկ ավել արտադրի, բայց չեն մտածում, որ զինվորը էսօր միս ու կարագ պիտի ուտի, որ կարողանա սահման պահի: Պետռուշկով, համեմով զինվոր չի ապրի.. .», – նեղվեց անասնաբույժը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031