Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը

Մարտ 23,2015 16:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Ս. թ. մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է Կարեն Գուրգենի Ջանիբեկյանի   մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Կարեն Ջանիբեկյանի  հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 25-ին, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

 

Կառավարական հանձնաժողով  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: