Լրահոս
Օրվա լրահոսը

Համասյանը նվիրված է հոգեւոր երաժշտությանն ու Էլենա Պետրոսյանին

Մարտ 25,2015 17:30

Երեք տարեկանից «Լեդ Զեփելինով», «Բիթլզով», «Քուինով» տարված, իսկ 7 տարեկանից ջազում «խորացած» Տիգրան Համասյանն այսօր աշխարհին հայտնի ջազային դաշնակահար եւ կոմպոզիտոր է: «Առավոտի» հետ զրույցում 28- ամյա Տիգրան Համասյանն ասաց, որ շուրջ 10 տարի ԱՄՆ-ում բնակվելուց եւ տարբեր երկրներում մենահամերգներ ունենալուց հետո հաստատվել է հայրենիքում:

Հայաստանյան իրականությունում առաջին անգամ նա «Լոյս ի լուսոյ» խորագրով նախագծով Երեւանի պետական կամերային երգչախմբի հետ, ծրագրում՝ հոգեւոր երաժշտություն (Մաշտոցից, Նարեկացուց, Շնորհալիից մինչեւ Կոմիտաս), մարտի 24 ին  հանդես եկավ Ազգային օպերային թատրոնում: Տիգրան Համասյանի խոսքերով՝ ջազը իմպրովիզացիոն արվեստի գերագույն աստիճանն է: Գյումրեցի երաժիշտը ոչ միայն վերադարձել է ակունքներին, այլեւ ընտանիք կազմել դարձյալ գյումրեցի մնջախաղաց Էլենա Պետրոսյանի հետ:

Մանրամասները

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031