Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2015 թ. ծրագրերը

Մարտ 25,2015 15:44

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2014 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Հոգաբարձուների խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված հաշվետվությունները: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև հիմնադրամի 2015 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի վարչակառավարչական ապարատի ծախսերի նախահաշիվը:

Հաջորդիվ Յուրի Ջավադյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ԱՎԶՀ-ի 2015 թ. իրականացվելիք ծրագրերը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ նախատեսվում է, մասնավորապես, շարունակել Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման (2-րդ փուլ), Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսության, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի անտառտնտեսության, Շիրակի մարզի Գյումրիի անտառտնտեսության տարածքներում 35 հա անտառտնկումների և ցանկապատման, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում 10 հա անտառապատման և 100 հա օժանդակման աշխատանքները:

Antarneri verakangnum5Նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող հարցեր: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատկան գերատեսչությունների ղեկավարներին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031