Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ժառանգության» պատասխանը ՀՀ վարչապետին

Մարտ 27,2015 12:43

Հարգելի պարոն Աբրահամյան,

Ի պատասխան Ձեր 20.03.2015թ. N 01/41.1/4250-15 գրության

Երկրի զարգացումն ապահովելու համար կարևորագույն պայման է արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման համար գործուն ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը: Մեր խորին համոզմամբ այն կարող է լինել արդյունավետ, եթե այն ձևավորվի որոշակի սկզբունքների հիման վրա, որպեսզի չկրկնի նախկինում ձևավորված նույնանման հանձնաժողովների սխալները: Մեր առաջարկություններն են.

1. Խորհրդի ղեկավար օղակում պետք է ընդգրկված լինեն ինչպես պետական, այնպես էլ ընդդիմադիր ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խորհրդի անդամներ: Խորհրդի նախագահությունը պետք է իրականացվի ռոտացիոն սկզբունքով` պետական, ընդդիմադիր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ սկզբունքով,

2. Խորհրդում ընդգրկվելիք հասարակական կազմակերպությունները պետք է ունենան զգալի ներկայություն (5 ներկայացուցիչ),ովքեր պետք է խորհրդի մյուս անդամների հետ ունենան հավասարազոր քվեարկելու իրավունք: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է ներկայացնեն առնվազն 3-4 տարվա հակակոռուպցիոն արդյունավետ գործունեություն իրականացրած հասարակական կազմակերպություններ կամ միություններ,

3. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը պետք է ունենա ոչ միայն խորհրդատվական գործառույթ, այլև օժտված լինի իր գործունեության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա պետական կառավարման մարմիններին դիմելու և համապատասխան գործ հարուցելու պահանջով հանդես գալու իրավունքներով,

4. Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մշտական, վճարովի հիմունքներով գործող աշխատակազմ,

5. Աշխատակազմում պետք է գործի փորձագիտական խումբ,

6. Խորհրդին առընթեր ստեղծված հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմում աշխատելու նպատակով հրավիրվածները պետք է աշխատեն վճարովի հիմունքներով,

7. Առնվազն 3 ամիսը մեկ անգամ աշխատակազմի փորձագիտական խումբը և մոնիտորինգի հանձնաժողովը համատեղ պետք է Խորհրդին ներկայացնեն տվյալ ժամանակահատվածում իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույց,

8. Խորհուրդը պետք է սերտորեն համագործակցի այլ պետական կառավարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարելու գործառույթ ունեցող կամ այդ նպատակով ստեղծված կառույցների հետ:

Այս առաջարկություններն ընդունելու դեպքում «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստ է քննարկել և իր մասնակցությունը բերել հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատանքների կազմակերպմանը:

Հարգանքով՝

Ռուբիկ Հակոբյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

 ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031