Լրահոս
Օրվա լրահոսը

Կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուն թաքցրել է իր հիվանդությունը. Usatoday

Մարտ 27,2015 17:15

Գերմանական օդանավը Ֆրանսիայի Ալպերում դիտավորությամբ կործանելու մեջ մեղադրվող երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցըիր գործատուներից թաքցրել է հիվանդ լինելու փաստը եւ պատռել է բժշկի արձանագրությունն այն մասին, որ նա պետք է հանգստանա: Այս մասին, հղում կատարելով Գերմանիայի դատախազությանը, հաղորդում է Usatoday.com կայքը:

Ոստիկանությունը Անդրեաս Լուբիցի տունը խուզարկելու ընթացքում գտել է համապատասխան բժշկական տեղեկանքը եւ այլ փաստաթղթեր: Դյուսելդորֆի դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «փաստաթղթերը ցույց են տալիս գոյություն ունեցող հիվանդություն եւ համապատասխան բուժման անհրաժեշտություն»:

Պատռված փաստաթղթերը, այդ թվում՝ բուժման անհրաժեշտության վերաբերյալ արձանագրությունը, իշխանություններին հանգեցրել են եզրահանգման, որ «հանգուցյալը թաքցրել է իր հիվանդությունը գործատուից եւ մասնագիտական ոլորտից»:

Դատախազության տարածած հաղորդագրությունում չի նշվում հիվանդության բնույթի մասին, սակայն Գերմանիայի ԶԼՄ-ները հաղորդում են, որ նա կարող է դեպրեսիայի ենթարկված լինի:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031