ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ տարակուսանք էր հայտնել, թե ինչու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին չեն հրավիրել Աստանա, որտեղ շատ կարեւոր հարցեր են քննարկել:
Նրա դիտարկմամբ՝ «Եթե դու չես գնում, չես մասնակցում, ո՞նց ես դու ներկայացնում քո երկրի շահը: Ես համոզված եմ, որ իրեն իրականում չեն հրավիրել: Կարող է հրավիրեն ֆուրշետի մասնակցելու, բայց լուրջ քննարկումների մասնակցելու՝ Սերժ Սարգսյանին չեն հրավիրում»:

Մեր դիտարկմանը, որ եթե նույնիսկ այդ հանդիպմանը քննարկվել են այդ երկրների խնդիրները, յուրաքանչյուր խնդրի հետ կապված Հայաստանն ունի իր մոտեցումը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պաշտպանել Հայաստանի շահը՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այդ քննարկումը եղել է նրանց միջպետական քննարկումը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինձ ցանկություն են հայտնել հանդիպելու Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները, եւ ես մտածում եմ այդ հանդիպման մասին: Մտածելուց հետո նա համաձայնություն է տվել, որ հանդիպեն: ՀՀ նախագահը պարբերաբար ունենում է հեռախոսազրույցներ, հարկ եղած դեպքում հանդիպում է ունենում Վլադիմիր Պուտինի հետ: Եվ եթե անհրաժեշտություն լինի, մեր նախագահը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ: Դա ոչ թե Վլադիմիր Պուտինի կամ ԵՏՄ-ի կազմակերպած հանդիպումն է եղել, այլ երկու երկրների նախագահների առաջարկությունն է եղել, եւ հանդիպումը եղել է այդ ձեւաչափով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































