Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Վարշավայում

Ապրիլ 07,2015 15:27

Ապրիլի 4-ին Վարշավայի Մարիա Մագդալինայի Մայր տաճարում Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք, Մետրոպոլիտ Սավայի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Պատարագին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Պատարագի ընթացքում Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք, Մետրոպոլիտ Սավան իր աղոթքում, վկայակոչելով 100 տարի առաջ զոհ գնացած միլիոնավոր հայերին, դիմելով դեսպան Ղազարյանին, խնդրեց իր և Ուղղափառ եկեղեցու զորակցությունը փոխանցել հայ ժողովրդին:

Հոգևոր առաջնորդը հիշատակեց 2015թ. մարտի 17-ին կայացած Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Եպիսկոպոսական ընդհանուր ժողովի որոշումը, ըստ որի 2015թ. ապրիլի 23-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասաման ծեսի ավարտից հետո, Երևանի ժամանակով 19:15-ին, (Վարշավայի ժամանակով` 17:15-ին) Լեհաստանի տարածքում գտնվող բոլոր Ուղղափառ եկեղեցիներում կղողանջեն զանգերը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930