Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիմ Քարդաշյանի հորը չեն թողել գալ Հայաստան, 2 անգամ դիմում է գրել՝ մերժել են». քրեագետ

Ապրիլ 13,2015 13:05

Այսօր «Նյութ» ակումբում քրեագետ Սերգեյ Գալոյանը մանրամասներ պատմեց վերջերս Իտալիայում իր եւ Դոն Պիպոյի՝ էջմիածնեցի Արթուր Ասատրյանի հետ հանդիպումից:

Նա իր խոսքում նշեց, որ Դոն Պիպոյի հետ հանդիպում է ունեցել եւ 7 օր նրա հյուրն է եղել դերասան, երգիչ Միքայել Պողոսյանը:

Քրեագետի պատմելով՝ Միքայել Պողոսյանը նյութեր է հավաքել. «Դոն Պիպոն նպատակ ունի Հայաստան բերելու երկու հրաշալի իտալացի արտիստների»:

Նշենք, որ Սերգեյ Գալոյանը վստահեցնում է՝ Դոն Պիպոն քրեական հեղինակություն չէ, ուղղակի հեղինակավոր բիզնեսմեն է. «Մարդը բիզնեսմեն է հիմնադրել է Արթուր Ասատրյան հիմնադրամը, պահում է 2200 հայ Հռոմում եւ ամբողջ Իտալիայում եղած հայերին»:

Հարցին՝ պահել ասելը ո՞րն է, նա պատասխանեց, որ ով դիմել է իրեն ֆինանսական կամ որեւէ հարցով՝ օգնություն է ստացել. «Իր ընկերությունը Մոսկվայում եւ Հռոմում հյուրանոցների եւ ռեստորանների ցանց ունի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ Դոն Պիպոն բիզնես ունի Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հետ: Սերգեյ Գալոյանը վստահեցրեց. «Ոչ, Ներսիկ Նազարյանի որդու հետ համատեղ բիզնես չունի»:

Իտալիայից ստացած իր տպավորությունները կիսելիս քրեագետն ասաց. «Այն, ինչ կատարվեց Վատիկանում, դա անելանելի բան էր: Պատարագը, ամեն ինչը»:

Մեր հարցին՝ կա՞ այստեղ Դոն Պիպոյի ազդեցությունը՝ նա պատասխանեց. «Անպայման կա: Պատարագը, բանը, կոնկրետ ամեն ինչ արել է Ռոբերտ Քոչարյանի փեսան, որին ես ներկա եմ եղել»:

Լրագրողների զարմանքին, որ Ռոբերտ Քոչարյանի փեսա՞ն՝ Սերգեյ Գալոյանը շտկեց. «Սերժ Սարգսյանի: Դրանք իմ համար նույն բանն են, դրա համար ասեցի»: Խոսքը Միքայել Մինասյանի մասին էր:

Հետո քրեագետը նեղսրտեց. «Լրագրողները ամբողջ օրը Քիմ Քարդաշյանին բռնած ման են գալիս, որ հայր Քարդաշյանը գար՝ տենց չէին դիմավորի: Ռոբերտ ԱՄՆ-ում մեր Հայկական հարցը լուծելու հետ հսկայական գործ է արել: Աղջկան այդպիսի մեծ դիմավորում եղավ, իսկ հորը ժամանակին չեն ընդունել: Հայրը ուզեցել է գալ Հայաստան, չեն թողել: 2003-ին մահացել է, իսկ մինչ այդ 2 անգամ դիմում է գրել, երկու անգամ էլ մերժել են: Հայրն ավելի մեծ գործ է արել Ցեղասպանության ճանաչման համար, քան աղջիկը»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ձեզ որտեղի՞ց այդ տեղեկությունը, Սերգեյ Գալոյանը պատասխանեց. «Ուրիշ տեղից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. վահան says:

    Հաղթանակը շատ ծնողներ ունի, իսկ խեղճ պարտությունը միշտ որբ է

    • Delea Organizacion says:

      Երբ պարզվել է որ Քիմ Քարդաշյանի ընտանիքը ֆինանսավորել է 1914-ից ռուսական գեներալներին եվ դաշնակներին,որ հենց այդ ընտանիքի փողերը օգտագործել են թուրքերին կաշառելով ՀԱՅ մտավորականության բնաջնջման համար,դրա համար ոչ թե երկու անգամ այլ ընդմիշտ նրա հայրը զրկվել են Հայաստան գալուց:Իսկ նույն ժամանակ երբ Անդրանիկը օգնություն էր խնդում զենք ու զինամթերք ձեռք բերելու համար,Քարդաշյանի ընտանիքը չի ֆինանսավորել: Քիմ Քարդաշյանի Հայաստան գալը կազմակերպել է դաշնակցությունը, իսկ գալու նպատակը շուտով կիմանաք:
      Քաղաքագետ, Ա.Քլոյան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930