Լրահոս
Օրվա լրահոսը

Աղթամարի Ս. Խաչը որպես միջնադարյան Հայաստանի եզակի ճարտարապետական հուշարձան. «Զվարթնոցում» ցուցադրություն է բացվել

Ապրիլ 20,2015 14:52

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հիմնադրման 1100-ամյա հոբելյանին նվիրված «Հարատևող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես:

zvartnoc«Հարատևող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում է Ս. Խաչի պատմաճարտարապետական նկարագրի վաղ շրջանի դրսևորումները. Արևմտյան Հայաստանի քարտեզը, արխիվային հին լուսանկարներ, որոնցից մեկը արված 1895 թ-ին և պատմում է Ս. Խաչում կատարված պատարագի մասին:

zvartnoc 2Ներկայացված է նաև եկեղեցու մանրանկարչությունը, որից ազդվել է Վասպուրականի ճարտարապետական դպրոցը, որմնանկարները, հուշարձանի շրջակա կառույցների լուսանկարներ: Ցուցադրված են նաև Ախթամարի Ս. Խաչի և Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքեր, դրանցից ուշագրավը 1907թ. լույս տեսած Գ. Ստարցևի «Արյունոտ օրերը Կովկասում» և Ա. Իսոյանի «Սև Գիրքը» աշխատություններն են, վերջինը պատմում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտնի օտարերկրացիների վկայությունների մասին:

zvartnoc 5 «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների բաժնի վարիչ Էլմիրա Եսայանն «Առավոտի» հետ զրույցում ընդգծեց Աղթամարի Ս. Խաչի ճարտարապետական արժեքը. «Հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ միակ եկեղեցին է, որտեղ սինթեզված են աշխարհիկ /խնջույք, որս, այգեկութ/ և հոգևոր թեմաները: Մեր նպատակն է Ս. Խաչ եկեղեցին ներկայացնել որպես միջնադարյան Հայաստանի եզակի ճարտարապետական հուշարձան և համաշխարհային մշակութային ժառանգության մաս»:

zvartnoc 3

Նառա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930