Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ մարմինս ցնցվում էր, երբ պատարագի ձայնն ամբողջ կղզով լսվում էր. Աղթամար կղզու հայկական եկեղեցում մատուցվել է 12-րդ պատարագը

Սեպտեմբեր 09,2024 08:32 Share

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է 12-րդ պատարագը։ Այն մատուցել է Պոլսո հայոց պատրիարք արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ով նախօրեին մեկնել էր Վան և հանդիպել նահանգապետի հետ։ Պատարագին մասնակցելու էին եկել հայեր Ստամբուլից, Հայաստանից, ԱՄՆ-ից և Գերմանիայից։

Ermenihaber.am-ի հետ զրույցում պատարագի մասնակիցները, ովքեր եկել էին Հայաստանից, կիսվել են իրենց տպավորություններով։

– Ես Ելենան եմ, ուսուցչուհի։ Շատ անգամ եմ եկել Վանա լիճ, բայց այս անգամ հատուկ նպատակով եմ եկել, եկել եմ ուխտի։Երբեք ոչ մի անգամ առիթ չէր եղել Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցելու։ Առաջին հերթին ինձ վրա մեծ տպավորություն թողեց այդքան շատ մարդկանց հոսքը, ներկայությունը։ Տարբեր լեզուներ, տարբեր ազգության մարդկանց կարող ես տեսնել ու լսել այստեղ։

– Ես Արտակն եմ, Արևմտյան Հայաստանում երկրորդ անգամ եմ։ Շատ էի ցանկանում մասնակցել պատարագին և եկա։ Հիանալի էր շատ, ամբողջ մարմինս ցնցվում էր, երբ պատարագի ձայնն ամբողջ կղզով լսվում էր։ Տպավորիչ էր շատ, կյանքում չեմ կարող մոռանալ այդ պահերը։ Բայց հետադարձը ամենավատն էր․ փշաքաղվում էի, կարծես երեխայիս թողած լինեի այդ կղզում։ Երեխան իմ եկեղեցին էր, որը մենք թողնում ենք նորից թշնամու ձեռքում ու գնում․․․

– Ես Դավիթն եմ, եկել եմ Երևանից։ Այսօր մասնակից էի Թուրքիայում գտնվող մեր հայկական եկեղեցում մատուցվող պատարագին և շատ մեծ զգացմունքներով ու տպավորություններով կվերադառնամ Երևան։ Ըստ իս՝ հայի համար շատ կարևոր է մուսուլմանական երկրում՝ Թուրքիայում, մասնակցել հայկական, քրիստոնեական եկեղեցում մատուցվող պատարագին։

 

Նշենք, որ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։

Աղբյուր` Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30