Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զաքարյանը կարծում է, որ դատավոր Պետրոսյանի փաստարկը շաբլոնային է

Ապրիլ 22,2015 14:10

Վերաքննիչ քրեական դատարանը ապրիլի 22-ին դատավոր Պետրոսյանի նախագահությամբ քննում էր Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջին ատյանի նշանակած խափանման միջոցի մասին բողոքը:

Վարուժան Ավետիսյանի փաստաբանները դատավորին ինքաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, քանի որ նույն դատավորի նախագահությամբ քննվել էր նաեւ Գեւորգ Սաֆարյանի գործով բողոքը: Փաստաբան Արա Զաքարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատավորը մերժել է իրենց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ փաստաբանների ներկայացրած հանգամանքները ոչ մի նշանակություն չունեն. «Այսինքն՝ դատավորը նույն փաստական հանգամանքների վերաբերյալ համոզմունք է հայտնել, դա չի կարող բացարկման համար հիմք հանդիսանալ»:

Արա Զաքարյանն ասաց, որ գործով դատավորի հայտնած կարծիքը հիմք է հանդիսանում նրա հետագա մասնակցությունը բացառելու համար. «Դրա վերաբերյալ կան ե՛ւ Եվրոպական դատարանի, ե՛ւ Վճռաբեկ դատարանի նախադեպեր: Նման պայմաններում, եթե դատավորը օբյեկտիվ լիներ, պարտավոր էր ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել: Իսկ այդպիսի պատճառաբանություն բերեց, որովհետեւ այլ պատճառաբանություն հնարավորություն չէր բերել մերժելու դեպքում: Իհարկե՛, չէր կարող ասել, եթե ես մի կարծիք եմ հայտնել նույն փաստական հանգամանքների վերաբերյալ, նույն ապացույցների վրա ես կարող եմ այլ կարծիք հայտնել: Այդ պատճառով այսպիսի շաբլոնային փաստարկ բերեց, որը չի կարող հիմք հանդիսանալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930