«Ա1+». Գլխավոր դատախազությունը պահանջում է վերացնել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը։
Այդ հիմքով բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան։ Դատախազությունը պահանջում է գործն ուղարկել ստորադաս ատյան՝ նոր քննության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել էր 2023 թվականի հուլիսի 3-ին։ Նրան խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «Անգլիական» այգու մոտ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «դավաճան» և «վիժվածք»՝ նշելով, որ նա պատասխան է տալու նահատակված հերոսների համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































