«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում գրված է. «Փյունիկի ղեկավարական կազմում տեղի է ունեցել փոփոխություն։ Ակումբի գործադիր տնօրեն է նշանակվել Վարդան Մինասյանը։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Կարեն Հարությունյանն ընտրվել է Փյունիկի փոխնախագահ։
Այս առիթով երկուշաբթի օրը՝ ժ.15:00-ին, ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում ենք մամլո ասուլիսի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում»։


















































 
                         
                                 
                                 
                                 
                                
 
                                   