Ապրիլի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում «Մոսկվիչ 412» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան Պուշկինո-Գարգառ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ճամփեզրի ձորակն ու շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: