Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ շաբաթ Գագիկ Բեգլարյանը կընդունի դժգոհող անհատ տաքսիստներին

Մայիս 15,2015 15:49

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` անհատ տաքսու վարորդները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում այժմ փոխնախարար Արամ Արսենյանի հետ քննարկում են իրենց խնդիրները: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց, թե Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպած տաքսու վարորդն իրենց հետ կապ չունի և իրենց կողմից լիազորված անձ չէ: Ուստի հորդորեց քննարկումներ վարել իրենց հետ, կապ չունի, թե ինչ են քննարկել Արման Գալստյանի հետ:

Տիգրան Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, թե Արման Գալստյանը հայտարարել է, որ տարածքներ են ստեղծվելու, որ տաքսիստները վճարեն ու մուտք գործեն: Ուստի տաքսու վարորդները մտահոգված են, որ դա կվերածվի «օլիգարխիկ տարածքի»:

Տաքսու վարորդները առաջարկեցին լսումներ կազմակերպել մյուս գերատեսչությունների մասնակցությամբ, որ հանձնաժողով ստեղծվի հարցերը քննարկելու համար և իրենց առաջարկած 20 կետերը քննարկեն:

«Անհատ տաքսու վարորդների իրավունքների կենտրոն» հ/կ համանախագահ Արսեն Պետրոսյանը առաջարկեց` քանի դեռ քննարկումներ են ընթանում, դադարեցնել տուգանքները: Նա նաև առաջարկեց, թե Երևանի, թե գյուղերի ու մյուս քաղաքների տաքսու վարորդների համար միևնույն սակագինը սահմանել:

Մեկ այլ տաքսու վարորդ առաջարկեց, որ Երևանում այդ սակագինը լինի 5000 դրամ, 3000՝ այլ քաղաքներում, գյուղերում՝ 1500 դրամ: Արսեն Պետրոսյանը նաև նշեց, թե վաղուց ժամանակը հասունացել է, որ ստեղծվի անհատ տաքսու վարորդների արհմիություն:
Իսկ թե ինչու է Գագիկ Բեգլարյանը հանդիպել Արման Գալստյանին, պարոն Արսենյանը պատճառաբանեց. «Մարդը միանգամից դուր եկավ հասարակության մի ստվար զանգվածի, մենք ո՞նց կարող էինք հաշվի չնստել հասարակական կարծիքի հետ: Նախարարը սիրով կընդուներ Ձեզ, եթե լիներ Հայաստանում»:

Ուստի հայտարարեց, որ հաջորդ շաբաթ՝ վերադառնալուց հետո, Գագիկ Բեգլարյանը կընդունի անհատ տաքսու վարորդներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031