«Ցանկացած ներդրում անմիջապես բեռ է դառնում էլեկտրաէներգիայի առաջիկա տարվա սակագնի վրա։ Եվ, այո, դա չի կարող անվերջ շարունակվող զսպելի երևույթ լինել»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին։
Հարցին, թե առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում նախատեսվո՞ւմ է, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց․ «Մինչև այսօր հնարավոր է եղել էլեկտրաէներգիայի սակագինը պահել նույն կետի վրա, ճիշտ այս օրերին մեր գործառույթով մինչև դեկտեմբերի վերջ մենք պետք է հայտարարենք առաջիկա տարվա էլեկտրաէներգիայի սակագների չափը։ Մասնագիտական ստորաբաժանումները հիմա դրա վրա են աշխատում, կհաշվարկենք, և կոնկրետ պատասխանն այս ժամանակ կտանք։ Իհարկե, ես միտում չունեմ սակագինն անտեղի թանկացնելու։ Բայց կարող է և թանկանա, կարող է և էժանանա։ Որևէ թանկացում դիտարկել որպես աղետ․․․ Օրինակ՝ հերիք է գազի գինը թանկանա մեր երկրում, էլեկտրաէներգիայի սակագինն այդ համամասնության թանկանալու է։ Ներդրումներն էլ նույն կերպ ազդող երևույթ է սակագնի վրա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մեսրոպ Մեսրոպյանն ասաց, որ տարիներ շարունակ իրականացվող ներդրումային ծրագրերին զուգահեռ սակագին չեն բարձրացրել․ «Բայց մյուս տարիներին ոնց կստացվի, կիմանանք»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































