Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակությունն այս երկրի հետ այլեւս ապագա չի կապում»

Մայիս 23,2015 16:30 Share

«Առավոտի» հետ զրույցում քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված դժգոհություններին, նշեց, որ հասարակությունն այլեւս չի արձագանքում իշխանությունների վարքագծին, որովհետեւ տարիների ընթացքում նրա գիտակցության մեջ եղել է արմատական փոփոխություն: «Հասարակությունն այս երկրի հետ այլեւս ապագա չի կապում: Երբ հասարակությունն իր գիտակցության մեջ կտրվել է իր երկրից եւ ցանկանում է արտագաղթել, ոչինչ այս երկրի համար չի անի:

Շատերն ասում են, որ դժգոհ են՝ ինչի՞ չեն բողոքում: Բողոքում են, բողոքի լավագույն ձեւը արտագաղթն է, անգամ կարող ենք ասել, որ մեր հասարակության 90-95 տոկոսը վերածվել է ընդամենը բնակչի, որոնք ապրում են այստեղ մինչեւ արտագաղթեն կամ տեսնեն, թե ինչ են անելու, այսինքն՝ քաղաքացին մահացել է. մնացել են այն մի քանի տոկոսը: Մնացածը բողոքում է, որ հոսանքը թանկացել է, բայց հինգ հազար դրամ վերցնելով՝ գնում եւ քվեարկում է այդ իշխանությունների օգտին»:

Կարդացեք նաեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031