Երեխաների պաշտպանության օրը ԱԺ այգում տոնական տրամադրություն էր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ինչպես տեղեկացրել ենք, միջոցառմանը մասնակցում էր իր թոռների հետ: Նա փոքրիկ Գալուստի ձեռքը բռնած՝ շրջում էր «Էկզոտարիումի» կենդանիների վանդակների մոտով:
Գալուստ Սահակյանի թոռը վանդակից հանել տվեց եւ շոշափեց էկզոտիկ մողեսին, ուզում էր նաեւ ձեռք տալ օձին:
Aravot.am-ը նրան հարցրեց՝ անունդ ի՞նչ է: «Գալո՛ւստ»,- հպարտությամբ պատասխանեց նա: Փոքրիկ Գալուստից հետաքրքրվեցինք՝ չե՞ս վախենում, որ օձերին ձեռք ես տալիս, եթե սողուններից չես վախենում, ինչի՞ց ես վախենում: Նա պատասխանեց. «Չեմ վախենում, ես մենակ ակուլաներից եմ վախենում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: