Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը սկյուռ է ուզում գնել. «Էն մարդամոտ սկյուռիկներից որտեղի՞ց ճարեմ» (Տեսանյութ)

Հունիս 01,2015 14:50

Այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը, Ազգային ժողովի դարպասները բաց էին՝ բոլոր երեխաների համար: ԱԺ այգում տոնական տրամադրություն էր՝ ծաղրածուներ, մուլտհերոսներ, ատրակցիոններ, երգ ու պար:

AJՄիջոցառման ընթացքում մուլտհերոսներ Մաշան եւ արջուկը երեխաներին հարց ուղղեցին՝ դուք գիտե՞ք ում պետք է շնորհակալություն հայտնել այս միջոցառման համար: Մաշայի խոսքերով՝ «Այո, Գալուստ Սահակյանին շնորհակալություն ենք հայտնում այսպիսի գեղեցիկ, հեքիաթային օրվա համար: Շնորհակալություն»:

heghine bisharyanԱԺ այգում էր նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի թոռնուհին՝ Գոհարիկը:

AJ naxagahi torՔիչ անց իր թոռան՝ փոքրիկ Գալուստի ձեռքը բռնած՝ միջոցառմանը միացավ նաեւ Գալուստ Սահակյանը: Նա մոտեցավ «Էկզոտարիումի» կենդանիների վանդակներին՝ գաճաճ մանգուստ, կրծող շինշիլա, հունական կրիա եւ այլն:

Galust Sahakyan-tor (1)Շինշիլա կենդանու վանդակի մոտ փոքրիկ Գալուստը պապին հարցրեց՝էս ի՞նչ ա:  Էկզոտարիումի մասնագետը կենդանուն դուրս բերեց վանդակից եւ հրամցրեց. «Կարող եք շոյել»: Մինչ երեխան հիանում էր շինշիլայով, Գալուստ Սահակյանը մասնագետին հարցրեց՝ «Էն մարդամոտ սկյուռիկներից որտեղի՞ց ճարեմ»:

Մասնագետը պատասխանեց, որ բոլորը կծող են: Գալուստ Սահակյանն էլ, թե՝ «Ո՞նց, էս այգիներում մարդկանց մոտենում են»:

Էկզոտարիումի մասնագետը բացատրեց. «Բնության մեջ մոտենում են, բայց…»: Գալուստ Սահակյանն էլ չհամաձայնեց. «Բնության մեջ շատ կան, բայց չեն երեւում, որովհետեւ մարդկանցից վախենում են»:

Գալուստ Սահակյանը ծանոթացավ նաեւ խոսող թութակի հետ, որը անգլերեն էր խոսում. «Մի հատ ասա հելլո, մի հատ շվվացրու»: Թութակին հաջողվեց զվարճացնել ԱԺ նախագահին:

IMG_1314 AJ-hunisi 1 Galust Sahakyan-tor (2) Galust Sahakyan-tor Galust Sahakyan (1) Galust Sahakyan Galust Sahakyan-tor (4)

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930