Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի նախկին պրոռեկտորը պատասխանում է Հովհաննես Թոքմաջյանին

Հունիս 08,2015 17:36

«Այն, ինչ արեց Թոքմաջյանը, լուրջ մարդուն ոչ հարիր կեցվածք է»,- Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում այսպես արձագանքեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը նույն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի՝ օրերս ցուցադրած տեսանյութին ի պատասխան։

Նրա պնդմամբ՝ այդ տեսանյութը բացարձակ ոչինչ չի նշանակում. «Մարդկանց նկարում են, ժամերի հետ խաղեր են անում, հետո տակից երաժշտություն են միացնում, Կաշպիրովսկու ձայնով մի աղջիկ ինչ-որ բաներ է ասում… Փորձում են մարդկանց ներշնչելով ինչ-որ մեղավորներ «հրամցնել», բայց չէ՞ որ կա քննչական մարմին, որն ուսումնասիրում է և ըստ այդմ՝ եզրակացություն անում: Թե չէ՝ ո՞վ չգիտի, որ համակարգչի ժամն էլ կարելի է հետ տալ, օրն էլ, ամեն ինչն էլ: Այդ տեսանյութը բացարձակ անհիմն մի բան է: Եթե այդտեղ ինչ-որ բան լիներ, քննիչները հաստատ մեղադրանք կառաջադրեին: Նա, պարզապես, փորձում է իր իմիջը փրկելու համար իր վրայի կեղտը ուրիշի վրա մաքրել, որը շատ ցածր արարք է: Բնական է, որ մարդը փորձում է իր վրայի կեղտը մաքրել, բայց շատ անբարոյական է, երբ դա արվում է երիտասարդներին վարկաբեկելու եղանակով: Ուրիշին վարկաբեկելով՝ ինքդ չես մաքրվի: Դա պարկեշտ մարդուն չի բնութագրում»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Հովհաննես Թոքմաջյանն ինչ արեց, ի վնաս իրեն արեց:

«Ի դեպ, հայտնի վիրտուալ սկանդալը նրան այնքան չվարկաբեկեց, որքան դրանից հետո իր գործողությունները»,- հավելեց Աշոտ Խաչատրյանը՝ հստակեցնելով, որ նկատի ունի բարոյահոգեբանական այն մթնոլորտը, որ, նրա խոսքով, Պոլիտեխնիկում ձևավորել է Թոքմաջյանը:

Ի դեպ, ինչպես արդեն նշել ենք, Աշոտ Խաչատրյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Վլադիմիր Խոեցյանի քեռին է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930