Լրահոս
Օրվա լրահոսը

Թոքմաջյանի ներկայացրած տեսանյութը՝ վիրտուալ սեքս-սկանդալի գործով (Տեսանյութ)

Հունիս 06,2015 15:10

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր անվան հետ կապվող վիրտուալ սեքս-սկանդալին վերաբերող տեսանյութ:

Նա նշեց, որ զերծ կմնա անուններ ու պարզաբանումներ տալուց այն ամենին, ինչ երևում է տեսանյութում, քանի որ գործի հետ կապված նախաքննությունը շարունակվում է, և չի կարող խախտել անմեղության կանխավարկածը: «Բայց այն, ինչ կտեսնեք, նախաքննությամբ հաստատված է, իսկ թե ինչքանով կապ ունեն նրանք այդ սկանդալի հետ, ցույց կտա դատաքննությունը»,- ասաց Հ. Թոքմաջյանը՝ մանրամասն ներկայացնելով նախաքննության արդյունքները, որտեղ պարզվել է, թե այդ սկանդալին նախորդող շրջանում իր ֆեյսբուքյան էջ որ ժամերին և որ վայրերից են մուտք գործել։

Նշենք, որ տեսանյութում երևում են բուհի նախկին աշխատակիցները, որոնց Հ. Թոքմաջյանն ազատել է աշխատանքից: Խոսքը Վլադիմիր Խոեցյանի, նրա քեռու՝ Աշոտ Խաչատրյանի և Վահե Կիրակոսյանի մասին է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930