Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիտողություն արեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին. պատգամավորի կարծիքով՝ դատախազն իրեն թույլ է տալիս անընդունելի ժեստիկուլյացիա` առաջ տնկելով իր ցուցամատը եւ, այդպիսով, «մատ թափ տալով» պատգամավորների վրա: Իշխանամետ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դրան հակադարձեց, որ ժեստիկուլյացիայի առումով իր ընդդիմադիր գործընկերը շատ ավելի առաջ է անցել եւ այդ տեսանկյունից կհամեմատվի Ադոլֆ Հիտլերի հետ:
Չեմ կարող ասել, թե որքանով էր ճիշտ ընդդիմադիր պատգամավորի տպավորությունը, եւ որքանով էր տեղին իշխանամետի համեմատությունը: Խոսքս այլ բանի մասին է: ԱԺ-ում տեղի ունեցած այդ միջադեպը լուսաբանվել է Aravot.am կայքում, որից հետո նյութը հայտնվել է մեր կայքի ֆեյսբուքյան էջում: Դրա տակ բազմաթիվ մարդիկ (հիմնականում`ֆեյքեր) սեռական բնույթի հայհոյանքներ են գրել Սամվել Ֆարմանյանի հասցեին (դրանք մենք, բնականաբար, ջնջեցինք): Վստահաբար կարելի է ասել, որ այդ մեկնաբանությունների հեղինակները Շմայսը կամ Թոխմախի Մհերը չեն: Նրանք, ըստ ամենայնի, ընդդիմության կողմնակիցներ են, քաղաքական կամ քաղաքացիական ակտիվիստներ, գուցե «Քաղաքացիական պայմանագրի» համակիրներ: Դա ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ եթե այդ մարդիկ կամ նրանց թիմակիցները դառնան պատգամավոր, նրանք իրենց կպահեն ճիշտ Շմայսի եւ Թոխմախի նման:
Ո՞վ է դրա համար պատասխանատու: Ես: Գրում եմ դա ամենայն լրջությամբ: Որովհետեւ ես այնքան ազդեցիկ եւ հեղինակավոր չեմ, որ կարողանամ մարդկանց համոզել, որ հրապարակային տարածքում չի կարելի հայհոյել, որ հայհոյանքը փաստարկի սով է, որ պետք է քննարկել տվյալ մարդու ասածը, նրա բարձրացրած խնդիրները, ոչ թե այդ մարդուն: Հայաստանում, իհարկե, ինձ պես մտածողներ կան, բայց նրանք փոքրամասնություն են կազմում, իսկ մեծամասնությունը «Շմայսեր» են կամ «հակա-Շմայսեր» (որը նույնն է):
Ես կողմ եմ 100 տոկոսանոց պատասխանատվության տեսությանը, ըստ որի՝ եթե, ասենք, որեւէ ընկերություն որեւէ նախագիծ է իրականացնում, այս նախագծի համար 100 տոկոսով պատասխանատու են ընկերության բոլոր աշխատակիցները` ղեկավարից սկսած վարորդով եւ հավաքարարով վերջացրած: Դա հակասում է թվաբանությանը, բայց դա այդպես է. եթե նախագծի վրա աշխատում է, ենթադրենք, 3 հոգի, ապա պատասխանատվությունը 300 տոկոս է, ոչ թե, օրինակ, 5+25+70:
Պետությունը նույնպես «նախագիծ» է: Այն, որ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին եւ մի շարք այլ բարեկամներ ազատազրկման վայրերում չեն, դրա համար 100 տոկոսով պատասխանատու է Գեւորգ Կոստանյանը: Բայց նույն չափով պատասխանատու եմ նաեւ ես, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր մնացած քաղաքացիները: Որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնում են, մեղավոր են Բիբինը, Նազարյանը, կառավարությունը, էլի ինչ-որ մարդիկ: Բայց պատասխանատուների ցուցակից ես Բիբինին հանում եմ, որովհետեւ նա մեր պետության հետ կապ չունի: Իսկ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պատասխանատու է այդ նոր սակագնի համար:
Կարդացեք նաև
Հասկանում եմ, որ դա ընկալելի չէ ոչ միայն թվաբանորեն, այլեւ հոգեբանորեն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դա կազմակերպչական և կառավարման տեսակետից էլ՝ ընկալելի չէ։
Նույնական պատասխանատվության մակարդակը ենթադրում է նույնական իրավունքների և եկամուտների մակարդակ… Մինդեռ, ևրբ կարդում ենք Հայաստանի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ նախագահի (պառլամենտի ևն) իրավունքները, լիազորությունները և ՊԱՏԱՍԽԱՆՏՎՈՒԹՅՈՒՆԸ ակընհայտորեն գերազանցում են սովորական քաղաքացու իրավորունքներին, լիազորություններին և պատասխանատվությանը…
Դա այդպես է աշխարհի բոլոր երկրներում և դա արված է՝ համակարգի ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ համար։
(Այլ հարց է, կառավարողների՝ կառավարման իրավունք ստանալու եղանակի, դեկլարատիվ և իրական նպատակների տարբերության պրոբլեմի լուծումը)։
Ձեր առաջարկած հարաբերությունների մոդելը հանգեցնում է ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ։ Հետևանքները կլինեն ավելի սարսափելի քան ներկայիս իրականությունն է…
Բնականաբար, ոչ ոք ինձ չի պատասխանի և ոչ մի քննարկում չի լինի…
Իսկ ինչու? Որովհետև Ա. Աբրահամյանը մեկնաբանությունները թաքցրել է «ընթերցողներից»…
Բայց շարժվենք իր տրամաբանությամբ՝…
«Թերթը» նույնպես նախագիծ է։ Այն որ Ա. Աբրահամյանը վախենում է քննադատությունից, ինքը գրում է հիմարություններ (բավականին հաճախակի), բայց վախենում է պատասխանից և դրա համար պատասխանները թաքցնում է նկուղում՝ (մի հարկ ներքև պետք է իջնել, իր գրածների պատասխանները կարդալու համար… իսկ կիջնեն ոչ բոլորը՝ մի մասը ծուլության, մյուսը չիմանալու… և բացի դրանցից՝ կան նաև տեխնիկական դժվարություններ՝ ամեն հաջորդ մակարդակը բացելու համար) դրա համար 100 տոկոս պատասխանատու է՝ Ա. Աբրահամյանը։ Բայց նույն չափով պատասխանատու եմ նաեւ ես, ինչպես նաեւ «Առավոտ»ի բոլոր մնացած ընթերցողները:..))).. Քանի որ պատասխանատվություն աստիճանը ուղիղ համեմատական է իրաբունքի աստիճանին՚ հետևաբար նույնպիսի պատասխանատվության աստիճանը ենթադրում է նույնպիսի իրավունքի, հետևաբար որոշում ընդունելու համահավասար իրավունք։
Ես ընդունում եմ որոշում՝ «մեկնաբանությունները» բաժինը վերադարձնել նախորդ տեսքի… այսինքն՝ մեկնաբանությունները հայտնվում են անմիջապես հոդվածից հետո, ոչ թե բացվում են առանձին…
Որոշում եմ, որ այդպես պետք է լինի ամենասեղմ ժամկետներում (ոչ ու քան վաղը առավոտյան, ինչը տեխնիկապես միանգամայն հնարավոր է իրագործել)։
Դե, Ա Աբրահամյան… ցույց տվեք, որ հոդվածը չեք գրել միայն գրելու համար, այլ ինքներդ ապրում եք ըստ ձեր գրածի տրամաբանության…)))…
Եթե Լիսքայի եղբայր Աղալարը օրը ցերեկով կահույքի խանութում բռնաբարում է վաճառողուհուն, ապա ես ինձ մեղավոր չեմ համարում: Դատախազն էլ մեղավոր չի`այն ժամանակ դատախազ չէր: Համենայնդեպս, խնդրում եմ ինձ չդատել`վաճառողուհուն “չեմ ճանաչալ”:
Ես էլ մեղավոր չեմ, բայց պատասխանատու եմ: Բայց դա ամեն մեկի ընտրութուն հարցն է:
Վաղուց է, ինչ մեկնաբանություն չէի գրում, քանի որ ՛՛գծի մեջ՛՛ գտնվող հոդվածներին հակադարձելն անիմաստ եմ համարում, սակայն ֆանտաստիկայի ժանրի նկատմամբ հետաքրքրությունս դեռ չի մարել, ահավասիկ.
*գուցե «Քաղաքացիական պայմանագրի» համակիրներ: Դա ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ…
*Այն, որ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին եւ մի շարք այլ բարեկամներ ազատազրկման վայրերում չեն, դրա համար 100 տոկոսով պատասխանատու է Գեւորգ Կոստանյանը:????? Բայց նույն չափով պատասխանատու եմ նաեւ ես, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր մնացած քաղաքացիները:????? /100 + 100 = 200 /
*Իսկ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը /այսինքն վճարողները / պատասխանատու է այդ նոր սակագնի համար:
… Շատ աննախանձելի վիճակում եք հայտնվել, գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում նույնիսկ ճշմարտանման որևէ բան գրելը: Տեսնես դրանում էլ ե՞ն ՀՀ քաղաքացիները մեղավոր…
Արդարության, ողղակի հեղափոխական ընկալում ունեք…)))… Բոլոր նրանք ովքեր մեղավոր չեն՝ պատասխանատու են…)))…
Սովորաբար՝ բռնատիրական համակարգերն են այդպես անում՝ պատասխանատվությունը լղոզելով հասարակության ինչքան հնարավոր է լայն շերտերի վրա, բայց նույնիս նրանք դա չեն անում այդքան բացահայտ..)))..
Եթե դուք եք պատասխանատու բռնաբարության համար, ապա ինչու եք դեռ ազատության մեջ?..)))..
Ենթադրում եմ, որ դա միակ բռնաբարությունը չէ, որի համար դուք պատասխանատու եք..)))..
Դիմեք իրավապահ մարմիններին, թող ձեզ մեկուսացնեն հասարակությունից..))).. Ձեզ սպասվում է շատ «ջերմ» հանդիպում, ձեր բանտային խցի բնակիչների կողմից..))).. Ճիշտ այնպիսի, ինչպիսինին արժանանանում են՝ աշխարհի երկրների մեծամասնությունում՝ բռնաբարության «պատասխանատվությամբ» բանտում հայտնվածները…)))))…
Ւսկ եթե ավելի լուրջ, ամեն մարդ՝ պատասխանատու է միայն իր արածի կամ չարածի համար։ Պատասխանատվություն այնքան մեծ է՝ ինչքան մեծ են իրավունքները (լեգիտիմ կամ զավթված)։ ՉԿա իրավունք՝ չկա պատասխանատվություն։ (Դա Հայաստանատիպ երկրներում է, որ բռնաբարում է իշխանություն՝ պատասխանատու են բոլորը բացի իշխանությունից…)))..)։
Թե չէ, Ա. Աբրահամյանը բռնաբարողին պատասխանատվության կանչելու հնարավորություն չունի… Բայց բռնաբարությունը եղել է, պատասխանատավությունը՝ օդի մեջ կախված է… բա ինչ անենք? Եկեք ցրենք ամբողջ հասարակության վրա… )))… Այդպես բոլորս մի քիչ, մի քիչ ..))).. ընենց թեթևակի բռնաբարել ենք..))).. դե բռնաբարող էլ թող ազատ ման գա՝ իր մեղավորությունը մեր յուրաքանչյուրի մեղավորությունից՝ ոչնչով չի տարբերվում…))))…
Հարգելի Արսեն, ինձ թվում է հոդվածագիրը նկատի ունի ընտրություններին ակտիվ չմասնակցելը, կամ բավականաչափ չսատարելը ,որ օրինական անցնեն ընտրությունները…: Կարծում եմ դու (կամ Դուք, հարգելի Արսեն, թեեվ ես քեզ հետ դու ով կնախնտրեի խոսէլ) ինքտ կողմնակից էիր որ քաղաքացու ընտրություններին «ակտիվորեն» չմասնակցելը, նրան բնականորեն ՕՐԵՆՔԻ առաջ մեղավոր է համարում…: Դե ես ու դու էլ մեղավոր ենք….
Ես մասնակցում եմ բոլոր ընտրություններին, որովհետև գիտեմ որ չի կեղծվում… դա պարտականություն չի.. ես կասեի սովորություն է դարձել (նույիսկ մասնակցում եմ այն ընտրություններին, որոնց դեպքում չեմ կողնորոշվել՝ թե ում տամ իմ ձայնը… երբ չեմ կողնորոշվել՝ իմ ձայնը ավտոմատ գնում է «կանաչներին» ..))..)։
Չկեղծվող ընտրության դեպքում՝ ընտրաթերթիկը՝ որոշմանը մասնակցելու իրավունք է…
Կեղծվողի դեպքում՝ մասնակցությունն է անիմաստ …