Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթաշենի վերջնամասում գտնվող բնակելի տնակում գյուրզա է հայտնաբերվել

Հունիս 10,2015 10:06

Հունիսի 10-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 9-րդ փողոցի վերջնամասում գտնվող բնակելի տնակում օձ է հայտնաբերվել (արգելափակվել է թակարդի մեջ). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները գյուրզա տեսակի օձին ազատել են թակարդից և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 9-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի թիվ 50 տանը օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Հրշեջ-փրկարարները Պ. Ա.-ի տան ննջասենյակում հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 9-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում, «Դերժավա» ՓԲԸ-ի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում օձ է նկատվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 9-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աէրացիա թաղամասի 1/14 հասցեում գտնվող «Կարտոնտարա» ՍՊԸ-ի այգում օձ է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 9-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոց 16/1-1 հասցեի մոտակայքում` դիտահորում, օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 9-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի վերջնամասում՝ «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող ավտոլվացման կետում, օձ է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները գյուրզա տեսակի օձը տեղափոխել են անվտանգ տարածք:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930