Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողները ԲՀԿ-ում հետաքրքրվել են Գագիկ Ծառուկյանից ու փետրվարյան իրադարձություններից

Հունիս 10,2015 16:40

Այսօր ԱԺ-ում են եղել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը: Նրանք հանդիպումներ են ունեցել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ԲՀԿ-ի հետ հանդիպման ժամանակ համազեկուցողները հետաքրքրվել են Գագիկ Ծառուկյանից եւ փետրվարյան իրադարձություններից:

Naira_Zohrabyan-2

Այս մասին Aravot.am–ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նրանք 2 հիմնական խնդիրների շուրջ են քննարկում ունեցել՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կուսակցությունների դիրքորոշման մասին. «Մենք մեր խմբակցության պատգամավորներով ներկայացրել ենք մեր մոտեցումները, նշել ենք, որ մեր քաղաքական օրակարգը չի փոխվել, որ մնացել է նաեւ նույնը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն ԲՀԿ-ն դեմ է: Ինչ վերաբերում է Սահմանադրության որոշ դրույթների փոփոխությանը, որը Վենետիկի հանձնաժողովի հետաքրքրությունների տիրույթում է՝ դատավորների նշանակման կարգ, մարդու իրավունքներ, այդտեղ, ինչպես ԲՀԿ-ն ասել է, մենք պատրաստ ենք ներկայացնել որոշակի առաջարկներ, բայց ոչ կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ»:

Մեր հարցին՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին մասնավորապես ի՞նչ էր հետաքրքրում փետրվարյան իրադարձություններից՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Կարճ անդրադարձ է եղել այդ իրադարձությունների մասին: Իրենք ասել են, որ հիմք են ընդունում Գագիկ Ծառուկյանի պաշտոնական հայտարարությունը՝ քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ: Այլ անդրադարձ չի եղել: Իրենք ասել են՝ կա Ծառուկյանի հայտարարությունը, եւ եթե այլ ասելիք չկա, իրենք հիմք են ընդունում այդ հայտարարությունը»:

ԲՀԿ խմբակցության անդամներից այդ հանդիպմանը մասնակցել են նաեւ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը եւ Վահան Բաբայանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930