Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ հաջորդ անգամ 58 500-ից 60 000 քաղաքացիներն իմանան, որ իրենց ձայնը հեշտությամբ գողանալ հնարավոր չի լինի»». ԲՀԿ-ն դիմել է ՍԴ եւ ՄԻԵԴ

Նոյեմբեր 27,2026 15:56 Share
Աջակցեք aravot.am-ին

«Երկու օր առաջ Գագիկ Ծառուկյանի հոբելյանն էր, որը ԲՀԿ առաջնորդը դիմավորեց ապօրինի կալանքի պայմաններում: Տասնյակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանի և Սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչներ, դիվանագետներ, հայկական գաղթօջախների պատասխանատուներ և ներկայացուցիչներ, շնորհավորանքներ են հղել Գագիկ Ծառուկյանին մաղթել քաջառողջություն և շուտափույթ ազատություն,ինչի համար Ծառուկյան ընտանիքն իր երախտագիտությունն է հայտնում»,- «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի» ասուլիսին նշեց ԲՀԿ աշխատակազմի ղեկավար և «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի» նախագահ Իվետա Տոնոյանը:

Իվետա Տոնոյան

Նա հայտնեց, որ օրեր առաջ ԲՀԿ պատվիրակությունը Մոսկվայում խոշոր միջազգային կոնֆերանսի է մասնակցել, որտեղ զեկույցով ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները. «Ուշադրություն ենք հրավիրել այն հարցին, որ, ցավոք սրտի, Հայաստանում մի աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ միաժամանակ կալանքի տակ են գտնվում գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի առաջնորդները՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը… Բացի ԲՀԿ նախագահից, նաև կալանքի տակ են գտնվում նաեւ մեր մի շարք կուսակիցներ, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել են պատգամավորության թեկնածուներ»:

Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն դիմել է ՍԴ և Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված գործընթացները. «Մենք պայքարելու ենք Գագիկ Ծառուկյանի ոտնահարված իրավունքների վերականգնման համար, ԲՀԿ-ի ոտնահարված իրավունքների համար, ինչպես նաև մեր 60 000 ընտրողների քվեի փոշիացման հետևանքով առաջացած իրավական նոնսենսի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքով՝ մարդկանց խաթարված իրավունքները՝ ներառյալ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների և բոլոր քաղբանտարկյալների իրավունքները, պետք է պաշտպանել անկախ նրանից՝ համակրում ես այս կամ այն քաղաքական գործչին, թե ոչ, կիսում ես նրա հայացքները, թե չես կիսում. «Հնարավոր չէ, որ մի քանի տասնյակ քաղբանտարկյալները, որոնք կան Հայաստանում, հավասարաչափ մոտիկ լինեն անձամբ ինձ և ցանկացած մարդու: Բայց պետք է դրսևորել միատեսակ մոտեցում բոլորի նկատմամբ, հանդես գալ նրանց պաշտպանությամբ: Գուցե մեկին Անդրանիկ Թևանյանն է մոտ, մյուսին՝ Արմեն Աշոտյանը, բայց նրանք բոլորը միևնույն կարգավիճակում են՝ այն առումով, որ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար»։

The press conference of Gagik Tsarukyan’s defense team takes place at the Ibis Hotel. Yerevan, Armenia

Մանրամասն՝ տեսանյութում.

Փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրեց մանրամասները՝ կապված ԲՀԿ-ին եւ Գագիկ Ծառուկյանին առնչվող իրավական գործընթացների հետ: Նա նշեց, որ ընտրությունների արդյունքների քննության ժամանակ ՍԴ-ն գործում է որպես առաջին և միակ ատյան, ուստի դատարանի վարույթում կիրառված իրավական նորմերի սահմանադրականության հարցը պետք է հնարավոր լինի քննարկել հենց ՍԴ-ում: Անդրադարձ եղավ նաև նախնական արդյունքներից հետո արձանագրված հաշվարկային տեխնիկական սխալներին, աղյուսակներում տեղափոխություններին և թվերի տարբերություններին, որոնց հետևանքով սկզբում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտնվել 4%-ի շեմից վերև:

The press conference of Gagik Tsarukyan’s defense team takes place at the Ibis Hotel. Yerevan, Armenia

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումին, Արամ Օրբելյանը նշեց, որ ՄԻԵԴ դիմումը հիմնված է Եվրոպական կոնվենցիայի երրորդ արձանագրության վրա՝ արդար ընտրությունների և հավասար հնարավորությունների սկզբունքների շրջանակում, և ներկայացվել է սահմանված չորսամսյա ժամկետում: Փաստաբանի խոսքով՝ թեև նախորդ ընտրությունների վրա ազդեցությունը կախված կլինի ՍԴ որոշման տեքստից, սակայն որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ հաջորդ ընտրական գործընթացների վրա՝ երկարաժամկետ առումով քաղաքացիների ձայների պաշտպանության տեսանկյունից. «Ակնկալում ենք, որ ՍԴ-ն կքննարկի, հակասահմանադրական կճանաչի, սրանով կարձանագրվեն ևս մեկ անգամ ընտրական համակարգի խնդիրները, և առնվազն մինչև հաջորդ ընտրություններ դրանք կշտկվեն:

Պետք է գնահատենք ամեն բան՝ կախված ՍԴ-ի որոշման տեքստից, չկանխորոշենք որևէ բան՝ ազդեցություն կունենա նախորդ ընտրությունների վրա, չի ունենա, ինչ ծավալով կունենա, բայց առնվազն տվյալ որոշումը էական նշանակություն կարող է ունենալ հաջորդ ընտրությունների վրա, որովհետև դա շատ ավելի կարևոր խնդիր է երկարաժամկետ պլանավորման տեսակետից, որպեսզի հաջորդ անգամ 58 500-ից 60 000 քաղաքացիներն իմանան, որ իրենց ձայնը հեշտությամբ գողանալ հնարավոր չի լինի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30