Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է Նունե Եսայանի բարեգործական համերգաշարը Եվրոպայում

Հունիս 11,2015 12:50

ՀՀ սփյուռքի նախարարության և Եվրոպայի հայ համայնքների Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի նախաձեռնությամբ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» նշանաբանով մեկնարկում է Նունե Եսայանի բարեգործական համերգաշարը Եվրոպայում՝ Նիկոսիայում (Կիպրոս), Աթենքում (Հունաստան), Վիեննայում (Ավստրիա), Մյունխենում, Համբուրգում (Գերմանիա), Մարսելում (Ֆրանսիա):

Համերգները, որի  ծրագրում ընդգրկված են հայկական ժողովրդական և հայրենասիրական երգեր, նպատակ ունեն համախմբելու և ոգևորելու համայնքները, ցույց տալու հայկական ժողովրդական երգերի գեղեցկությունն ու հուզականությունը, դրանց մեջ ամփոփված վերածննդի ու զարթոնքի  ոգին;

ՀՀ սփյուռքի նախարարության և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության միջև կնքված համաձայնագրի շրջանակում «Համազգայինն» ամբողջությամբ ներգրավված է տարածաշրջանային համերգների կազմակերպման աշխատանքներում: Համերգներն ավելի մասսայական դարձնելու նպատակով կազմակերպչական աշխատանքներին ներգրավվել են նաև Գերմանիայում՝ «Հայաստան» հիմնադրամի տեղական մարմնի ղեկավարությունը, Մարսելում՝ «Մարսել- Պրովանս- Հայաստան- 2015» կազմակերպության հանձնախումբը և այլն:

Nune_Yesayan

Նունե Եսայանի բարեգործական ծրագրի ֆինանսական խնդիրները հոգում են «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամները:

Համերգներից հասույթի դեպքում՝ (մի շարք համերգներ բացօթյա են լինելու) այն  կտրամադրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերին՝ ցեղասպանությանը նվիրված հետագա ծրագրերի իրականացման նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930