Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ երգիչները սպասարկել են իշխանությանը, ոչ թե ժողովրդին». Անդրանիկ Քոչարյան

Դեկտեմբեր 19,2019 15:24

«Ի՞նչ եք կարծում, Քոչարյանն ու իր թիմակիցներն ինչպիսի՞ մեդիառեսուրսի են տիրապետում: Հսկայական, չէ՞: Չեք ուզո՞ւմ, որ դատավարություն լինի, որ Մարտի 1-ի էջը փակվի: Այդ դերասանները Մարտի 1-ի հետ կապված տեսակետ ունեցե՞լ են: Նրանք Մարտի 1-ին էլ երգում էին, չէ՞»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար 60 000 քաղաքացի է ստորագրել, արվեստի գործիչներն էլ հայտարարություն են տարածել, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարտի մեկի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողի նկատառմանն ի պատասխան, որ Նունե Եսայանն, օրինակ, տեսակետ էր հայտնել, թե «ցուցարարները թող չգնային», Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այդ երգիչները սպասարկել են իշխանությանը, ոչ թե ժողովրդին: Նրանք կարող են ասել, որ երգել են ժողովրդի համար, բայց մարտի մեկին ժողովուրդը պահանջներ ուներ իշխանությունից: Հիմա այդ ժողովրդին պետք է դնեին գնդակահարեի՞ն: Կամ այդ 60 000 ստորագրությունը… թող Աղվան Վարդանյանն իր հանձնախմբով պայքարի Քոչարյանի ազատության համար: Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ժողովուրդը մերժել է»:

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը համակարգում է ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031