Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն այսօր մեկնարկում է «Norway Chess» գերմրցաշարում

Հունիս 16,2015 14:41 Share

Այսօր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկում է շախմատի «Norway Chess» 3-րդ միջազգային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերներ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լեւոն Արոնյանը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Իոն-Լյուդվիգ Համերը:

Առաջին տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով խաղում է Վաշյե-Լագրավի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chesstigers.de-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել