Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պատգամավորին հայրենասիրական ապտակ տվողի գործով վճիռը կհրապարակվի կես ժամից

Հունիս 18,2015 17:29

Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս պահին խորհրդակցության սենյակում է, կես ժամից կհրապարակի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ապտակելու գործով դատավճիռը:

Մեղադրվող Արշակ Սվազյանը հրաժարվեց իր վերջին խոսքն ասելու իրավունքից, ասաց՝ նախաքննության ժամանակ ամեն ինչ ասել է, ավելացնելու բան չունի, թողնում է դատարանի հայեցողությանը:

Դատական նիստին չեն ներկայացել տուժող պատգամավորն ու նրա ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան՝ ստանալով մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, որը դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930