Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանին ապտակողը մեկ ամիս կալանքի տակ կմնա քրեակատարողական հիմնարկում

Հունիս 18,2015 17:33

Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ապտակած Արշակ Սվազյանին:

Նա մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 117 հոդվածով եւ դատապարտվեց կալանքի մեկ ամիս ժամկետով: Պատիժը դատարանի որոշմամբ, Սվազյանը պետք է կրի քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, որը դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Դատական նիստից հետո Aravot.am-ը Սվազյանից հետաքրքրվեց՝ իր տեսադաշտում կա՞ն այլ քաղաքական գործիչներ, որոնց հայրենասիրական ապտակներ է նախատեսել, բայց նա շատ արագ , գրեթե վազելով դուրս եկավ դատական նիստերի դահլիճից ու մեր հարցին ի պատասխան ասաց՝ «շտապում եմ, հետո»:

Ամբաստանյալի պաշտպան Լիաննա Բալյանն էլ ասաց՝ բողոքարկման հարցը կքննարկի իր պաշտպանյալի հետ, առայժմ ոչինչ չի կարող ասել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930