Բաղրամյան պողոտայում մինչ ակտիվիստները պարում էին, ուրախանում ու երգում «Ելիր, դաշնակ Դրո», «Գետաշեն», «Հայեր միացեք» եւ այլն, մյուս կողմում աղմուկ բարձրացավ:
Վատացել եւ ընկել էր ակցիայի մասնակիցներից մեկը, ակտիվիստները հայտնվել էին խուճապի մեջ, քանի որ նրա բերանից փրփուր էր գալիս:
Մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները, շարժման մասնակիցները չէին իմանում՝ ինչպես օգնել վատացած ակտիվիստին: Ավելի ուշ, երբ եկան բժիշկները, ասացին, որ խուճապի պատճառ չկա, տղան էպիլեպսիա ունի եւ հերթական նոպայի մեջ է: Շտապօգնության բժիշկները նրան տեղավորեցին պատգարակի վրա եւ տեղափոխեցին հիվանդանոց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































 
                        



 
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   