Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

ՆՏՎ-ի լրագրողին իրականում թվացել է, թե հեռացված է աշխատանքից

Հունիս 26,2015 10:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեկ երեկոյան տեղեկատվություն տարածվեց, թե Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցերը լուսաբանող ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության թղթակից Անաստասիա Պակը զրուցել է ցուցարարների հետ եւ հուզված ասել է, որ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել:

Այս տեղեկատվությունն այսօր Ֆեյսբուքի իր էջում հերքել է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի սեփական թղթակից Էլինա Ղազարյանը. «Հուզված լրագրողի եւ ՆՏՎ-ի օպերատորի ցուցարարների հետ շփման նախապատմությունը հատուկ ուշադրության կարիք ունի: Մի խումբ սադրիչներ (որոնք մտել են քաղաքացիների մեջ եւ որոնց համար իսկապես կարեւոր է ԶԼՄ-ներին, հատկապես՝ ռուսականներին, տեղի ունեցողի անաչառ պատկերը փոխանցել) լկտի կերպով խանգարել են լրագրողի աշխատանքն ուղիղ եթերում»:

Ըստ Էլինա Ղազարյանի՝ դրանից հետո լրագրողի մոտ էմոցիոնալ պոռթկում է եղել, որովհետեւ ուղիղ եթերի ժամանակ քաղաքացիները նրա դեմքը փակել են թղթերով եւ ցուցապաստառներով. «Եթերից անմիջապես հետո տեսածից ու լսածից սարսափած Մոսկվայից զանգել է խիստ ղեկավարությունը: Հենց այդ պատճառով է նա ասել, որ զրկվել է աշխատանքից»:

«Գոլոս Ռոսիի» լրագրողը նաեւ հերքել է այն տեղեկատվությունը, թե հեռանալիս ՆՏՎ-ի օպերատոր Զաքիր Անսարովն ասել է, որ առանց Ռուսաստանի Հայաստանը մեկ օր էլ չի ապրի. «Դրանում համոզվելու համար պետք է ուղղակի ուշադիր լսել տեսագրությունը: Լավ լսողություն ունեցող մարդիկ կհասկանան, որ այդ արտահայտությունը ասողի ձայնը բավականին տարբերվում է նրանից, որը հրաժեշտի եւ «շնորհակալության» խոսքեր է ասում Երեւանին: Եվ համաձայնեք, որ այդ արտահայտությունը, թե «Հայաստանն առանց Ռուսաստանի մի օր էլ չի ապրի» քաղաքացիները ոչ մի անգամ են ու արտասանել»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: