Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը բղավում էր. «Սթափվեք, սա փոքր երկիր ա» (Տեսանյութ)

Հունիս 27,2015 01:07

Ոստիկանությունը նոր ուժեր բերեց Սահմանադրական դատարանի մոտ: Ինչ-որ քաղաքացի գոռում էր եկեք առաջ, ինչ-որ քաղաքացիներ բարձրացել էին հարթակի վրա, որոնք կարծես նախաձեռնության անդամներից չէին: Վառվել են ջրցան մեքենաների լույսերը: Երբեք այսքան շատ ուժեր ոստիկանությունը չի կենտրոնացրել Սահմանադրական դատարանի մոտ: Ինչ-որ  մեկը շիշ նետեց ոստիկանների կողմը:

Բաղրամյան պողոտայում է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա զայրացած  սթափության կոչ է անում եւ պահանջում բացել Մաշտոցի պողոտան: «Սա մեր ու ձեր երկիրն ա, սա փոքր երկիր ա»,-բղավում էր նա:

ՀՀ ոստիկանապետը գոռում էր ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի վրա, որը «կենդանի պատի» մաս է կազմում. «Որպես այս ազգի ներկայացուցիչներ սթափեցրեք երիտասարդներին պողոտան չփակեն։ Մենք հանդուրժում ենք, մենք ոչ մի քայլ չենք անում, բայց դուք խաթարում եք ամբողջ քաղաքը։ Էդ կենդանի շիթ եք կանգնել, մե՞նք ենք էս ժողովրդի թշնամին։ Երիտասարդներին ասեք, որ մենք ակցիային փիլիսոփայորեն մոտենում ենք, բայց դա չի նշանակում, որ ամբողջ Երևանը պետք է փակել։ Սթափվեք, ոստիկանությունը գործողություններ չի անելու։ («Հա, երբեք էլ չի արել»,- հեգնական, բայց հանգիստ նետեց Հովհաննես Մարգարյանը.- խմբ): Սթափվեք, էս երկրի համար մարդիկ են մեռել, սթափվեք, ես ընենց կպայքարեմ…  ոստիկանությունը գործողություն չի անի իր ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդը օրենքի մեջ մնա։ Մի փակեք քաղաքը, մի խաթարեք»։

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ հայտարարեց, որ զինված անձինքն են ձերբակալվել, ինչի մասին ոստիկանությունն արդեն հաղորդագրություն է տարածել:

Ցուցարարներն իրար զգուշացնում են խուճապի չմատնվել եւ ոստիկաններից հետ կանգնել:

Ըստ Ազատություն ռ/կ-ի առցանց հեռարձակման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930