
Իսկ ահա Մաշտոցի պողոտայի վրա լարվածություն կար: Թումանյան-Մաշտոց հատվածից մինչեւ Բաղրամյան մարդկանց մի հոծ խումբ պարբերաբար փորձում էր խոչընդոտել երթեւեկությանը, կանգնեցնել երթեւեկությունը: Մեքենաների ազդանշանները ահավոր աղմուկ էին առաջացնում, պարզ չէր՝ նրանք ողջունո՞ւմ էին ցուցարարներին, թե՞ դժգոհում, որ իրենց երթեւեկը խանգարվում է: Մաշտոցի վրա նաեւ բազմաթիվ ոստիկաններ կային, որոնք փորձում էին իրավիճակը կարգավորել: Մի քանի տասնյակ մետր այն կողմ՝ Բաղրամյանի վրա, չէիր էլ իմանա, թե այնտեղ ինչ է կատարվում:

Քիչ առաջ մի երիտասարդ, բարձրախոսը ձեռքին Բաղրամյանից սկսեց քայլել դեպի Մաշտոց՝ հայտարարելով. «Խնդրում եմ ազատեք Մաշտոցի պողոտան, բոլորս հավաքվում ենք Բաղրամյանի վրա, մեր ցույցը խաղաղ է, լարվածություն մի ստեղծեք… »:
Կարդացեք նաև
Այս պահի դրությամբ պարզ չէ՝ նրան կլսե՞ն, թե՞ ոչ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


















































