Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայի հարակից շենքի տանիքում ցուցարարները կասկածելի անձանց նկատեցին

Հունիս 29,2015 00:44

Այս պահին Բաղրամյան պողոտայում խուճապ առաջացավ: Պատճառն այն էր, որ ցուցարարները նկատեցին հարակից շենքի տանիքին ինչ-որ կասկածելի մարդկանց: Ցուցարարները գլխարկով անձ են նկատել, դրան զուգահեռ ոստիկանական ուժեր են կենտրոնանում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելքի ճանապարհ է համարում բանակցությունները: Նա վստահեցրեց. «Ցրելու տարբերակն ակնհայտ է, որ չի գործելու, ոստիկանությունն էլ է ասել, որ նման բան չեն անելու: Այս պահին պահանջները հասկանալի չեն: Մի մասն այստեղ՝ Բաղրամյան պողոտայում է մնացել, ինչ որ հայտարարություններ են արվում, ինչը լավ բանի չի տանում: Պայծառ ակտիվիզմը սկսում է փոխվել: Անհասկանալի իրավիճակ է: Ամեն դեպքում բռնությունը, ցրելը լուծում չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930