Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը հետախուզվում է որևէ օտարերկրյա պետության կողմից, կարող է զրկվել ՀՀ քաղաքացիությունից, ապա նաև այդ պետության պահանջով արտահանձնվել․ Էդմոն Մարուքյան

Նոյեմբեր 28,2026 17:19 Share
Աջակցեք aravot.am-ին

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է նաև, որ օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացին դատարանի որոշմամբ կարող է զրկվել քաղաքացիությունից՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։

Գործող Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի։

Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե այս դրույթը կյանքի կոչվի։ Ապագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը հետախուզվում է որևէ օտարերկրյա պետության կողմից, կարող է սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության համար զրկվել ՀՀ քաղաքացիությունից, ապա նաև այդ պետության պահանջով արտահանձնվել։

Հետաքրքիր է՝ այս հիպոթետիկ օրինակը կարդալիս ո՞ր հայտնի անձի և ո՞ր պետության մասին մտածեցիք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30