Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները հին մեքենաների համար գույքահարկի վճարներից կազատվեն

Հուլիս 03,2015 15:35

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի իրավաբան Արմինե Մկրտչյանը այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց կառավարության նոր որոշումը, ըստ որի վարորդներն այլեւս ստիպված չեն լինի վճարել հին ավտոմեքենաների գույքահարկը:

«Այդ գույքահարկի տուգանքները, որոնք սեփականատերերը այսօր ստանում են, կհամարվեն անվավեր: Կառավարության այս որոշումը հրապարակվել է 2015թ. հունիսի 25-ին, շուտով այն կմտնի օրինական ուժի մեջ, և հուսանք, որ վարորդներն այլևս խնդիրներ չեն ունենա այս հարցի հետ կապված»,- «Նոյան տապան» ակումբում ասաց «Աքիլլեսի» իրավաբան Արմինե Մկրտչյանը:

Ըստ նրա, գույքահարկի տուգանքների խնդիրը մեծ դժգոհություն էր առաջացրել վարորդների շրջանում, նախկինում վաճառված մեքենաների համար նրանք ամեն անգամ գույքահարկի տուգանքներ էին ստանում:

Իրավաբանը նաեւ անդրադարձավ իրավախախտումների համաներմանը, որը ուժի մեջ էր մտել հունվարի իննից ու գործելու էր վեց ամսվա ժամկետով:

Նա հիշեցրեց, որ մինչեւ 2012 թվականի իրավախախտումները անվավեր էին ճանաչվել, իսկ դրանից հետո այն բոլոր տուգանքները, որոնք հնգապատկվել էին, հանվեցին ավելացված գումարները եւ վարորդները պետք է վճարեին միայն տուգանքի մայր գումարը. «Ահազանգեր ենք ստանում, որ վարորդները տեղյակ չեն եղել վեց ամսյա ժամկետի մասին ու հիմա այդ ժամկետն ավարտվում է, նրանք անելանելի վիճակում են հայտնվել: Ստացվում է՝ հանրությանը պատշաճ մակարդակով չի ծանուցվել: Փաստորեն հուլիսի իննից հետո կանգնելու ենք նույն խնդրի առջեւ»:

«Հուլիսի իննը վերջին օրն է, ենթադրում ենք՝ ինչ է կատարվելու ճանապարհային ոստիկանությունում, մեծ հերթեր, սոցիալական լարվածություն, կրկին երթեր, վարորդներն էլ են ասում՝ չենք վճարելու, որովհետեւ տուգանքների քանակն աննախադեպ է»,- հավելեց «Աքիլլեսի» ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը:

Իրավաբանն էլ վարորդներին օգնելու համար կոչ արեց ճանապարհային ոստիկանությունից պարզել՝ ինչ վարչական որոշումներ ունեն, վճարեն մայր գումարները, որ հավելյալ գումարներ վճարելու հետ կապված խնդիրներ չունենան հուլիսի տասից:

Վերջում էլ հավելեց՝ փորձելու են այնպես անել, որ համաներման ժամկետը երկարաձգվի:

Էդուարդ Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ ԵԱՀԿ ֆինանսավորմամբ, մշտադիտարկում են իրականացնում ճանապարհային երթեւեկության կազմակերպման հետ կապված թերությունները, առաջարկություններն ու փոփոխությունները գտնել ու ներկայացնել համապատասխան մարմիններին, վերացնելու եղած թերությունները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031