Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ում տրված բացատրություններով ընդունվեց, որ Փաշինյանի պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական կամ իրավական հիմք. Էդուարդ Հովհաննիսյան

Հունիս 30,2026 08:30 Share

 «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբանական խորհրդատու, փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հատկանշական է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի կողմից Սահմանադրական դատարանում տրված բացատրություններով, ըստ էության, ընդունվեց, որ Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական կամ իրավական հիմք։ Երրորդ կողմը չկարողացավ վկայակոչել որևէ ապացույց, որևէ դատական ակտ կամ որևէ այլ փաստ, որը թեկուզ նվազագույն չափով կհիմնավորեր այդպիսի համընդհանուր և ծանր մեղադրանքը։

Փաստորեն, երրորդ կողմն ինքն ընդունեց, որ նշված հայտարարությունը եղել է ոչ թե փաստերի վրա հիմնված պնդում, այլ սոսկ քաղաքական հռետորաբանություն՝ զուրկ որևէ ապացուցողական արժեքից։ Այլ կերպ ասած՝ հանրությանը ներկայացվել է որպես իրականություն այն, ինչը երրորդ կողմը դատարանում փաստացի խոստովանեց, որ երբևէ չի հիմնավորվել որևէ փաստով կամ իրավական գնահատականով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930