Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյան. «Ցանկացած իշխանություն ցանկացած պահի վերարտադրվելու հնարավորություն ունի». «Հրապարակ»

Հուլիս 07,2015 10:33

Հատված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հարցազրույցից:

– Եթե նախնական գնահատական տաք, նոր Սահմանադրությունը գործող իշխանություններին եւ Սերժ Սարգսյանին վերարտադրվելու մե՞ծ հնարավորություն է տալիս։

– Ես բազմաթիվ անգամ ասել եմ, դուք հիմա քաղաքական հարցեր եք տալիս, բայց մերը մասնագիտական հանձնաժողով է եւ գործում է, կոպիտ ասած՝ պատվերով։ Մենք ունենք պատվիրատուի՝ թերեւս նախագահի հանձնարարականը, հրամանագրով հաստատված, որ՝ խնդրում եմ ներկայացնել ավելի արդյունավետ տարբերակ, որն ավելի արդյունավետ Սահմանադրություն մեզ համար կապահովի, որն իր հերթին կապահովի ավելի արդյունավետ զարգացում երկրին։ Ընդամենը պատվերը սա է։ Իսկ ցանկացած իշխանություն ցանկացած պահի վերարտադրվելու հնարավորություն ունի, եթե նույնիսկ մնա գործող մոդելը։

Ինչ վերաբերում է անձամբ Սերժ Սարգսյանին, ապա հետեւությունները դուք կանեք, երբ որ նախագիծն արդեն տեսնեք։ Իսկ հանրաքվեի ժամկետը պարզ կլինի ԱԺ-ում քննարկելու ընթացքում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031