Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյանը կայացրեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, դուրս բերեց այն միջազգային ասպարեզ․ Արման Թաթոյան

Օգոստոս 01,2026 23:33 Share

«Միասնության թեւերով» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Գագիկ Ղազինյանն ակադեմիկոսի, վաստակավոր իրավաբանի կոչմանն իրական արժանի մարդ է: Նա Հայաստանի իրավաբանական կրթության մի ամբողջ դարաշրջանի մասին է:

Գագիկ Ղազինյանը կայացրեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, դուրս բերեց այն միջազգային ասպարեզ, ուսանողին միշտ ոգեշնչում էր, երբեք անտեսված չէր թողնում: Գագիկ Ղազինյանից սովորել եմ նրա ամենակարևոր պատգամը` չդավաճանել իրավաբանի մասնագիտությանն ու սկզբունքներին։

Ցավալին այն է, որ այսօր կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց մասնագիտական կայացման ու առաջխաղացման համար պարտական են հենց պարոն Ղազինյանին, բայց անմիջականորեն ներգրավված են Ղազինյանների ընտանիքի նկատմամբ հետապնդումներին կամ ունեն դրանք կանխելու հնարավորություն, բայց ոչինչ չեն անում` հանուն սեփական շահերի։

Պարոն Ղազինյանը եղել է իմ գիտական ղեկավարը, ինչպես նաև իմ աշխատանքային ղեկավարը, երբ ասպիրանտուրայում սովորելուն զուգահեռ 2005թ. սկսեցի դասավանդել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ Նրա ներդրումն իմ մասնագիտական և մարդկային որակների ձևավորման գործում անգնահատելի է:

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետից Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է: Այն բարձր հարգանքը, որ Գագիկ Ղազինյանը վաստակել է, չի կարող ստվերվել էժանագին հաշվեհարդարներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31