Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջույն Նոր Նորքից» խորագրով միջոցառում` «Երևանյան ամառ 2015» – ի շրջանակում

Հուլիս 15,2015 17:40

 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ ամառային հանգիստը Երևանում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր, բովանդակալից ու հիշարժան դարձնելու համար: Զուգահեռաբար, վարչական շրջաններում կազմակերպվում են բակային ճամբարներ: Այս երկու ծրագրերի շրջանակում հուլիսի 14-ին Նոր Նորքում տեղի է ունեցել «Ողջույն Նոր Նորքից» խորագրով գլխավոր միջոցառումը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմերի ներկայացուցիչներ: Միջոցառումը մեկնարկել է Նոր Նորքի հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի օրհնությամբ:

Ամառային տոնական երեկոյի ընթացքում երեխաների և նրանց ծնողների բարձր տրամադրությունն ապահովել են տեղի պարախմբերը, դուդուկահարների համույթը, անհատ կատարողներ, ինչպես նաև բակային ճամբարներին մասնակցող նորնորքեցի շնորհաշատ երեխաները: Փոքրիկների այդ օրն ավելի են հագեցրել սիրված հեքիաթների հերոսներն ու ուրախ ծաղրածուն: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից ճամբարի ընթացքում անցկացված շարադրության և նկարչության մրցույթի հաղթող 20 երեխա պարգևատրվել է անակնկալ նվերներով: Երեխաներին մատուցվել են նաև այլ հաճելի անակնկալներ: 10 անվանակարգում խրախուսական նվերների արժանացան նաև ճամբարի ընթացքում սաների հաճելի և անմոռաց հանգիստը կազմակերպող մանկավարժները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031