Լրահոս
Օրվա լրահոսը

Դավթաշեն վարչական շրջանն ամփոփեց «Երևանյան ամառ 2015»-ը

Օգոստոս 25,2015 12:41

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են մանկական հետաքրքիր միջոցառումներ:

Դավթաշեն վարչական շրջանում այս անգամ տեղի է ունեցել «Բակային ընկերասիրություն» խորագրով միջոցառումը, որով այստեղ ավարտվել է «Երևանյան ամառ 2015» ծրագիրը:

Երեխաների մասնակցությամբ անցկացվել են տարբեր խաղեր և վիկտորինաներ, որոնց ընթացքում փոքրիկներն ուժերն են չափել զանազան խաղային մրցություններում: Ներկաների բարձր տրամադրությունն ապահովել են սիրված հեքիաթների հերոսները: Ուրախ ժամանցային հանդիպումն ուղեկցվել է պաղպաղակի հյուրասիրությամբ և երաժշտական կատարումներով, ինչին հաջորդել են  խարույկն ու շուրջպարը:

Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները:

Երեխաների ծնողները գոհունակությամբ նշել են, որ ամառային հանգիստը հենց վարչական շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվող միջոցառումները երեխաների համար սպասված են և ուսուցողական կարևոր նշանակություն ունեն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31