Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոս 16,2015 13:33

Օգոստոսի 15-16-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է 100 քմ, Գրիբոյեդովի փողոցում` 500 քմ, Խուդյակովի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող «Սուրբ Ծիրանավոր» եկեղեցու մոտակայքում` 200 քմ, Իսակովի պողոտայի տներից մեկի մոտ` 150 քմ խոտածածկ տարածք:

Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի դաշտերում այրվել է 5000 քմ, Արարատի մարզի Արմաշ գյուղի հողատարածքներում` 20 հա ցորենի հնձած արտ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում` 500 քմ, Գրիբոյեդով գյուղի գերեզմանատան մոտակայքում` 2500 քմ, Տավուշի մարզում` Երևան-Իջևան ավտոճանապարհի 138-րդ կմ-ին՝ Լուսաձոր գյուղի մոտակայքում` 30 հա, գյուղի դաշտերում` 1000 քմ, Այգեհովիտ գյուղի «Չալ» կոչվող հանդամասում` 5 հա խոտածածկույթ և 7000 քմ խաղողի այգի, Զորական գյուղի դաշտերում` 80 հա, Այգեպար գյուղի դաշտերում` 3000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում` 1000 քմ, «Գոգո» կոչվող հանդամասում` 3.5 հա, Աբովյան քաղաքի Երիտասարդական 1-ին փողոցում` 100 քմ, Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան մոտակայքում` 2000 քմ, քաղաքի հիվանդանոցի մոտակայքում` 400 քմ, Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում` 500 քմ, Զովունի գյուղի 25-րդ փողոցում` 2000 քմ, Նոր Գեղի գյուղում` 2 հա, Նուռնուս գյուղի ամառանոցներում` 1300 քմ, Լեռնանիստ գյուղի գերեզմանատան տարածքում` 5000 քմ, Բջնի գյուղի գերեզմանատան մոտակայքում` 5000 քմ, Զովք գյուղում` 4 հա, Գետարգել գյուղի 1-ին փողոցում` 3000 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գերեզմանատան տարածքում` 900 քմ, Սևաքար գյուղի սկզբնամասում` 1 հա, Եղեգ գյուղին հարակից տարածքում` 5 հա, Ագարակ գյուղի սկզբնամասում` 15 հա, Ճակատեն գյուղի մոտակայքում` անտառային հատվածում` 3000 քմ, Կարմրաքար գյուղի սկզբնամասում` 3 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում` 1.5 հա, Մեդովկա գյուղի հյուսիս-արևելյան հատվածում` 20 հա, Ագարակ գյուղի «Յաղդան» կոչվող կամրջի մոտակայքում` 2 հա, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհին` 800 քմ, Վարսեր գյուղի սկզբնամասում` 8 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում` 100 քմ, Արթիկ քաղաքի Կոմիտասի փողոցում` 2000 քմ, Գործարանային փողոցում գտնվող ապակու գործարանի մոտակայքում` 1500 քմ խոտածածկույթ, Գտաշեն գյուղում` 30 հա ցորենի հնձած արտ և 2000 կգ ծղոտ, Հովունի գյուղում` 20 հա ցորենի հնձած արտ և 3000 կգ ծղոտ, Շիրակ գյուղի գերեզմանատան մոտ` 4 հա, Բասեն գյուղին հարակից տարածքում` 300 հա, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի դաշտերում` 2.5 հա, Ջրաձոր-Հողմիկ ավտոճանապարհի մոտակայքում` 7 հա, Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` 2 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում` 800 քմ, Աբովյան-Արզնի ավտոճանապարհին՝ 350 քմ, Ալափարս-Արզական ավտոճանապարհին` 500 քմ, Թեղենիկ-Աղվերան ավտոճանապարհին` դաշտում` 80 հա, Վանաձոր-Դարպաս ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31